Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իսպանական ֆուտբոլն անգերազանցելի է

Իսպանական ֆուտբոլն անգերազանցելի է
19.06.2013 | 11:14

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպումն անակնկալներ չարձանագրեց: Ինչպես եւ սպասվում էր, իսպանացիներն առանց մեծ դժվարության հաղթեցին իտալացիներին` պահպանելով աշխարհամասի գործող իրենց իսկ պատկանող տիտղոսը: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով, երեք գոլի հեղինակ է դարձել հանրահայտ «Բարսելոնը» ներկայացնող Տիագու Ալկանտարան: Ի դեպ` սա Իսպանիայի ընտրանու չորրորդ ոսկե բարձունքն էր Եվրոպայի առաջնություններում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ